Գլխավոր / Հայաստան / Անժելա Սարգսյանի լուսանկարները հրապարակել է ավազակային հարձակման դատապարտված Արայանը

Անժելա Սարգսյանի լուսանկարները հրապարակել է ավազակային հարձակման դատապարտված Արայանը

Դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները համացանցում տեղադրած 25-ամյա երիտասարդը Կարեն Արայանն է:

Հիշեցնենք, որ նա 28-ամյա Անժելա Սարգսյանի զուգընկերն է եղել, իսկ ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ բաժինը տեսանյութի վերծանումից պարզել է նրա ինքնությունն ու հրավիրել բաժին:

Նրանից բացատրություն է վերցվել, և վերջինս խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»: Երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Կարեն Արայանը 2006 թվականին դատապարտվել է ավազակային հարձակման համար, իսկ 2009 թվականին պայմանականով ազատ է արձակվել:

Թերթը նաև նշում է, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու համակիրներից է: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն այդ առնչությամբ նշել է, որ եթե անգամ Անժելա Սարգսյանը հաճախել է «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցի, միևնույն է` «ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանելու այդ հարցը»: Նա հավելել է, որ Անժելային չի արգելվի գալ եկեղեցի:

«Մենք դժվարության մեջ հայտնված մարդուն ոտնատակ չեք տալիս: Առավել նրա շրջապատի մարդիկ պետք է օգնեն, որ Անժելան դուրս գա այդ վիճակից, ոչ թե ավելի գցեն», – ասել է Լուսյանը:

Tekali Taxi