Գլխավոր / Հայաստան / Արշակ Սադոյանը նոր պաշտոն է ստացել

Արշակ Սադոյանը նոր պաշտոն է ստացել

Օգոստոսի 5-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Ազգային համագործակցության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ընդգծել է, որ հոգաբարձուների խորհրդում ներգրաված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ և նշել է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:

Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:

Tekali Taxi