Գլխավոր / Հայաստան / Իտալիայում գործադուլի պատճառով չվերթներ են չեղյալ հայտարարվել

Իտալիայում գործադուլի պատճառով չվերթներ են չեղյալ հայտարարվել

Իտալիայի ամենախոշոր արհմիությունը` Cgil-ը, համազգային գործադուլ է հայտարարել` բողոքելով երկրի պետական պարտքը կրճատելու նպատակով  իշխանությունների կողմից ընդունված բյուջետային քաղաքականության խստացման միջոցառումների դեմ:

Բողոքի ակցիաներ տեղի են ունենում երկրի ողջ տարածքում, սակայն ցույցերի կենտրոնը Հռոմն է: Երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում, սահմանափակվել է հասարակական տրանսպորտի և տաքսիների աշխատանքը, հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել միջազգային չվերթները, փակվել են պետական հաստատությունները:

Գործադուլը կտևի 8 ժամ:

«Մենք բողոքում ենք իշխանությունների բացարձակ անարդար և անպատասխանատու որոշման դեմ»,- հայտարարել է Cgil-ի ղեկավար Սյուզան Կամուսոն:

Հուլիսի սկզբին Իտալիայի նախարարների խորհուրդը  հավանություն է տվել բյուջետային միջոցների խստացման ծրագրին, որն ուղղված է 4 տարիների ընթացքում մինչև 47 մլրդ եվրո ծախսերի կրճատմանը:

Tekali Taxi