Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ –Երթուղայինները խախտում են ժամանակացույցը

ՏԵՍԱՆՅՈՒԹ –Երթուղայինները խախտում են ժամանակացույցը

Մոտ մեկ ամիս առաջ «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը 15 ստորագրություններով նամակ էր ուղարկվել «Հայավտոկայանի» տնօրենին` խնդրելով ներկայացնել բոլոր երթուղայինների չվացուցակները:

Չվացուցակները ստանալուց հետո նախաձեռնության անդմաները հասարակական տրանսպորտի վերջին կանգառներում մոնիտորինգ են անցկացրել պարզելու համար, թե որ համարի երթուղայինը ինչպիսի հաճախականությամբ է աշխատում` հետևելով արդյոք նրանց աշխատանքը համապատասխանում է սահմանված ինտերվալային ժամանակին:

‎Մասնավորապես, 49 համարի երթուղայինի համար որպես մեկնման ինտերվալային ժամանակ սահմանված է 5-6 րոպե:

Սակայն նախաձեռնության անդամները պարզել են, որ երթուղայիններն այդ ժամանակացույցը խախտում են՝ սկզբնակետից շարժվելով 10 րոպեն մեկ:

Նախաձեռնության խնդրի վերաբերյալ նաև տեսանյութ է տարածել.

Tekali Taxi