Գլխավոր / Հայաստան / Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօր հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևելքից համեմատաբար ցուրտ օդային հոսանքների անցմամբ, հաղորդում է Meteo TV-ն:

Արևելյան առանձին շրջաններում սեպտեմբերի 7-ին  սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, երեկոյան  հնարավոր է  քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է  քամու ուժգնացում:  Օդի ջերմաստիճանը կնվազի` գիշերը +13+15, ցերեկային ժամերին +27+29, երեկոյան +22+24:

Tekali Taxi