Գլխավոր / Հայաստան / Թութակն օգնել է իրավապահներին գտնել գողին

Թութակն օգնել է իրավապահներին գտնել գողին

Չինաստանում աֆրիկական թութակն օգնել է իրավապահ մարմիններին գտնել իրեն առևանգողին, գրում է Metro.co.uk-ը: Չինական ոստիկանությունն արդեն ձերբակալել է թռչնի առևանգման մեջ կասկածվողին` ոմն Հու Ֆենին:

Ինչպես նշում է պարբերականը, գողանալով հազվագյուտ թռչնին, Հու Ֆենը վաճառել է նրան կենդանիների խանութում: Ավելի ուշ միևնուն խանութ  է մտել թութակի նախկին տերը: Տեսնելով տիրոջը` թռչունը սկսել է բարձր ձայներ արձակել և այդ ժամանակ տղամարդը ճանաչել է իրեն պատկանող կենդանուն:

Խանութի տերը կապվել է ոստիկանության հետ և չինական իրավապահ մարմիններին է փոխանցել այն մարդու տվյալները, ով վաճառել է թռչնին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի պատիժ է սպառնում գողին:

 

Tekali Taxi