Գլխավոր / Հայաստան / «Սևազգեստ բանակ» երթը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

«Սևազգեստ բանակ» երթը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

«Բանակն իրականում» քաղացիական նախաձեռնության կողմից «Սևազգեստ բանակ» անունը կրող բողոքի երթին այսօր մասնակցել են բանակում զոհված զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները, մտավորականները, պարզապես քաղաքացիներ, որոնց մտահոգում է այդ խնդիրը:

Երթի մասնակիցները զոհված զինծառայողների նկարները ձեռքներին սկզբում շրջան կազմած պտտվել են Հանրապետության հրապարակի գորգի շուրջ, հետո երթով շարժվել դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, իսկ այնտեղից Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Ազատության հրապարակով գնացել դեպի Բաղրամյան փողոց` ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ակցիա են անցկացրել:

Tekali Taxi