Գլխավոր / Հայաստան / Բանակային դեպքերի պատճառները պետք չէ փնտրել բանակում. Տիգրան Թորոսյան

Բանակային դեպքերի պատճառները պետք չէ փնտրել բանակում. Տիգրան Թորոսյան

Բանակում կատարվող դեպքերի պատճառները պետք է որոնել ոչ թե բանակում, այլ հասարակության մեջ, կարծում է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

«Բանակը որևէ պարիսպով անջատված չէ հասարակությունից. այդ երիտասարդները բանակ են գնում հենց հասարակության միջից, և իրենց հետ տանում են այն բոլոր բարքերն ու արժեքները, որոնք կան հասարակության մեջ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Թորոսյան` հստակեցնելով, որ դրա տակ նկատի ունի նաև իշխանություններին:

«Երբ ասում եմ հասարակությունը, նկատի ունեմ և իշխանություններին, և մարդկանց, որոնք պաշտոններ չեն զբաղեցնում: Որովհետև, ցավոք սրտի, տարբեր պատճառներով այսօր շատ տարածված է նաև այն կարծիքը, որ շատ շատերն իրենց համար ուզում են ունենալ մեկ մոտեցում, իսկ մյուսների համար` բոլորովին ուրիշ: Ուզում են, որ Հայաստանը լինի արդար, անկաշառ և այլն, բայց երբ իրենց է հերթը հասնում, իրենք սկսում են այդ նույն բաներով զբաղվել: Իրենք իրենց դուրս են դնում այն խնդիրներից, որոնք անձնապես իրենց չեն վերաբերում, բայց իրականում իրենց շատ են վերաբերում: Այսինքն` զուտ բանակում փնտրելը սխալ կլինի, իրականում պատճառները չեն վերացվի, գուցե, ինչ-որ հերթապահ քայլեր արվեն, և դրանով ամեն ինչ վերջանա: Իշխանությունները, իհարկե, թերանում են այդ հարցում: Իշխանությունները միշտ ամեն ինչի համար առաջին պատասխանատուն են, ես դա միշտ եմ ասել և ասելու եմ: Անկախ որևէ բանից, իշխանությունները միշտ առաջին պատասխանատուն են ամեն բանի համար երկրում»,- ասել է պատգամավորը:

Tekali Taxi