Գլխավոր / Հայաստան / ԱԺ նախկին նախագահն իրեն ոչ մեկի թիմում չի տեսնում

ԱԺ նախկին նախագահն իրեն ոչ մեկի թիմում չի տեսնում

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն առայժմ չի տեսնում որևէ քաղաքական թիմ, որի հետ նրա տեսակետները համընկնում են:

«Քաղաքականությունը թիմային աշխատանք է: Այս պահին ես դժվարանում եմ որևէ թիմ նշել, որի հետ համապատասխանում են իմ մոտեցումները: Խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղի կարգամորման հարցում մոտեցումներին, այլ ներքաղաքական հարցերին և այլն: Եթե լինի որևէ թիմ, եթե ձևավորվի որևէ թիմ, որի հետ մենք ընդհանրություններ կունենանք` սկզբունքների, մոտեցումների առումով, այն ժամանակ, իհարկե, արժե նման գործունությամբ զբաղվել: Եթե չէ, ես ունեմ իմ անելիքը, ես գիտությամբ եմ զբաղվում: Ես անելիք ունեմ նաև քաղաքականությունից դուրս, ընդ որում` ավելի հաճելի անելիք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Թորոսյանը:

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարռնալու դեպքում ինքն իրեն տեսնում է նախկին նախագահի թիմում, Թորոսյանն ասել է. «Ես գուշակություններով չեմ զբաղվում»:

Tekali Taxi