Գլխավոր / Հայաստան / Բերեզովսկին ռուսներին. «Ինչով կարողացանք` օգնեցինք. հիմա` ինքներդ»

Բերեզովսկին ռուսներին. «Ինչով կարողացանք` օգնեցինք. հիմա` ինքներդ»

Հայաստանի հավաքականի ու ռուսաստանյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ պետք չէ իդեալականացնել Սլովակիայի հավաքականին, քանի որ վերջինս այդքան էլ ուժեղ չէ:

Դարպասապահի խոսքով` սլովակներին դժվար է խաղալ առաջին համարով:

-Նախորդ խաղերում էլ նրանք արդյունքի են հասել հիմնականում հակագրոհների շնորհիվ: Մեր դեմ խաղում նրանք փորձեցին թելադրել իրենց կանոնները, և նրանց մոտ ոչինչ չստացվեց: Երբ խփում էինք երկրորդ գնդակը, սլովակների դարպասապահը, կարծես, մտածեց, որ գնդակը շեղությամբ է ընթանում, և ճգնաց հետևից: Դրանից հետո թիմը կոտրվեց և կորցրեց խաղի թելը:

-Սա Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենախոշո՞ր հաղթանակն էր:

-Եթե հաշվի առնել մրցակցին` այո: Թեև առաջին խաղակեսում տղաներից մի քանիսը խաղի մեջ չէին:

-Բայց ոչ դուք: Ձեր սեյվերը կկաշկանդեին յուրաքանչյուր մրցակցի:

-Դե լավ, կար նաև բախտի գործոնը: Մի պահ կար, երբ Հովսեփյանը գնդակը հանեց դարպասային գծից, և այն դիպավ իմ գլխին: Մտածեցի. «Այ հիմա գնդակը գլխիս հարվածելուց հետո կհայտնվի դարպասում, և հաշիվը կդառնա 1-1»: Հայտնի չէ` հոգեբանորեն նման զարգացումն ինչպես կանդրադառնար թիմի վրա: Մի խոսքով` բախտներս բերեց:

-Դուրս գալ Եվրո-2012 Ռուսաստանի հետ միասին` իսկական բախտ չէ՞:

-Այն էլ ինչ բախտ: Մենք ի սկզբանե հույս ունեինք, որ լավագույն դեպքում կգրավենք երկրորդ տեղը, այն էլ` իրադարձությունների բարեհաջող զարգացման դեպքում: Իսկ հիմա իրական շանս կա: Կարևորն այն է, որ նման հաղթանակից հետո տղաները հավատացին իրենց ուժերին: Ինչու չհաղթել Իրլանդիային նրանց հարկի տա: Մենք բավական լավ հարձակման գիծ ունենք` բարձրահասակ, երիտասարդ տղաներ: Երբ նրանք տարերքի մեջ են մտնում, նրանց հնարավոր չէ կանգնեցնել: Նրանք պատրաստ չեն հաշվի վրա խաղալ, ուզում են էլի ու էլի գոլեր խփել:

-Խոստովանեք` ձեզ Ռուսաստանից ֆինանսապես չե՞ն խթանել:

-Կարծում եմ` Ռուսաստանն ինքն իր վրա էր հույս դրել: Ի՞նչ իմաստ ունի փողերը քամուն տալ:

-Իսկ եթե չլիներ Ռոման Բերեզովսկին…

-Դե միայն իմ շնորհիվ չենք հաղթել: Մի խոսքով` ինչով կարողացանք, օգնեցինք Ռուսաստանին: Իսկ հիմա` ինքներդ: Գուցե, հիմա դո՞ւք մեզ օգնեք և հաղթեք սլովակներին:

Հարցազրույցը` «Սովետսկի սպորտ» թերթից

Tekali Taxi