Գլխավոր / Հայաստան / «Արմենիա Էքսպո 2011»-ը բացվեց. Սերժ Սարգսյանը ծանոթացավ ցուցանմուշներին

«Արմենիա Էքսպո 2011»-ը բացվեց. Սերժ Սարգսյանը ծանոթացավ ցուցանմուշներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սեպտեմբերի 9-11-ը անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացմանը:

Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու ՀՀ անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Արցախը՝ 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումների ցուցադրմամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ցուցանմուշներին:

Tekali Taxi