Գլխավոր / Հայաստան / «ՎիվաՍել»-ից կարելի է գաղտնաբառով ընթերցվող sms-ներ ուղարկել

«ՎիվաՍել»-ից կարելի է գաղտնաբառով ընթերցվող sms-ներ ուղարկել

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է «SMS էքստրա» ծառայությունների փաթեթ, որը հնարավոր է դարձնում sms-ների ուղարկման մի շարք տարբերակներ` ֆլեշ sms-ներ, գաղտնի sms-ներ, sms-ների պլանավորում և այլն:

sms-ֆլեշ. հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ:

sms մականուն. sms-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը:

sms օրացույց. նախապես պլանավորված sms-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին:

sms գաղտնիք. գաղտնի sms-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո:

«Սև ցուցակ». կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող sms-ների ուղարկման արգելափակում:

«Սպիտակ ցուցակ». բոլոր ելքային sms-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից:

«Իմ sms». մուտքային sms-ների կառավարում` ինքնապատասխանիչ, sms-ների վերահասցեավորում և այլն:

Tekali Taxi