Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի հեռուստաաշտարակը կպայքարի հայկական TV-ի դեմ

Ադրբեջանի հեռուստաաշտարակը կպայքարի հայկական TV-ի դեմ

Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մինչև ընթացիկ տարվա վերջը կավարտի հեռուստաաշտարակի կառուցապատման աշխատանքները Տերտերի շրջանում, որի մեծ մասը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Նախարարությանը պատկանող «Տելեռադիո»  արտադրական միավորման գլխավոր տնօրեն Աֆլատուն Շարիֆը հայտնել է «Տրենդին», որ տվյալ օբյեկտը նախատեսված է ադրբեջանական հեռուստաալիքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում, ինչպես նաև հարթավայրային շրջաններում (Աղդամ և այլ շրջաններ) հեռարձակելու համար:

«Հետագայում հեռուստակայանի աշխատանքներն անցնելու են էլեկտրոնային տարբերակի, ինչը թույլ կտա կանխել հայկական հեռուստաալիքների մուտքը Ադրբեջանի եթերային տարածք»,- ասել Շարիֆովը:

Tekali Taxi