Գլխավոր / Հայաստան / Երևանում նոր փողոցներ, թանգարաններ ու հյուրանոցներ կհայտնվեն

Երևանում նոր փողոցներ, թանգարաններ ու հյուրանոցներ կհայտնվեն

Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերը:

Ըստ Սարգսյանի` կառուցապատման ծրագրերի մեջ են մտնում Աբովյանի արձանին հարող հրապարակի և Բրազիլական հրապարակի (հարում է «Հրազդան» մարզադաշտին) ձևավորում-կառուցապատում, «Հին Երևան» ծրագրի իրականացում, «Հանարապետության հրապարակ» մերտոյին հարակից հյուրանոցի կառուցում, Մելիք-Ադամայն փողոցի կառուցապատում, ինչպես նաև կրկեսին և կայարանին հարող հրապարակների վերակառուցում:

Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ձևավորվելու է նոր քաղաքաշինական խորհուրդ, նոր կանոնակարգ և կառուցվածք, ինչպես նաև Հանրապետության հրապարակի կառուցապատման կարգավորման հայեցակարգի մշակում:

Երևանի գլխավոր քաղաքապետը խոսել է նաև քաղաքում թանգարանների կառուցման մասին:

«Հոկտեմբեր ամսվա սկզբին Երևանում կբացվի Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը: Նախատեսվում է նաև կառուցել Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը»,- ասել է  Սարգսյանը:

Գլխավոր ճարտարապետը կարևորել է նոր փողոցների կառուցումը, ինչը կթեթևացնի փողոցների ծանրաբեռնվածությունը: Նրա խոսքով` նախատեսվում է Ամիրյան-Պռոշյան փողոցների ուղիղ կապը, Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցների միացումը, Սարյան փողոցի միացում Սուրբ Զորավոր եկեղեցուն և Ղազար Փարպեցու նրբանցքին:

Tekali Taxi