Home / Հայաստան / Ալկոհոլի սիրահար կանայք ավելի առողջ ու խելացի են. գիտնականներ

Ալկոհոլի սիրահար կանայք ավելի առողջ ու խելացի են. գիտնականներ

Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են շուրջ 14 հազար բուժքույրեր: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական 15-30 գրամ ալկոհոլը դրական է ազդում 50-ից բարձր կանանց առողջության վրա:

Public Library of Science-ում հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ 5-15 գրամ ալկոհոլ օգտագործող կանայք ավելի քիչ առողջական խնդիրներ են ունենում: 15-30 գրամ ալկոհոլ ընդունելու դեպքում առողջ լինելու հնարավորություններն ավելանում են մինչև 30%:

Մասնագետները պարզել են, որ ալկոհոլային խմիչքի սիրահարները դրսևորում են ուղեղի առավել բարձր ճկունություն, ֆիզիկական վիճակ, նրանք ավելի հազվադեպ են տառապում շաքարախտով, քաղցկեղով: