Գլխավոր / Հայաստան / Հայաստանցի ֆուտբոլիստները հաջող խաղացին նաև իրենց ակումբներում

Հայաստանցի ֆուտբոլիստները հաջող խաղացին նաև իրենց ակումբներում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սլովակիայի հետ խաղից հետո վերադառնալով սեփական ակումբներ շարունակեցին բարձրակարգ խաղով աչքի ընկնել:

Ուրբաթ Հենրիխ Մխիթարյանը լավագույնը ճանաչվեց «Շախտյորի» կազմում, որը 5:1 հաշվով պարտության մատնեց «Վոլինին»: Շաբաթ օրը Յուռա Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլ խաղաց «Կրասնոդարի» կազմում «Ռուբինի» դեմ: 5-րդ րոպեին նա 11-մետրանոցից գրավեց մրցակցի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ, որը մրցավարը չհաշվեց: Մինչև փոխարինվելը 78-րդ րոպեին Մովիսյսանը շարունակում էր անընդհատ ճնշում գործադրել մրցակցի վրա:

Երեկ հաջող խաղացին նաև Դոնեցկի «Մետալուրգի» կազմում հանդես եկող Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին: Ղազարյանը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից, իսկ Մարկոսը երկրորդ խաղաեսում: Հենց հայաստանյան զույգն էլ «Օբոլոնի» հետ արտագնա խաղում միակ գոլը կազմակերպեց:

Մարկոսը պայքարեց պաշտպանի հետ, որի ոտքից գնդակը գնաց դեպի Ղազարյանը, ով նպաստավոր դիրքից չվրիպեց:

Նշենք, որ «Մետալուրգի» ևս մեկ հայաստանցի խաղացող Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր վնասվածքի պատճառով:

Tekali Taxi