Գլխավոր / Հայաստան / Թամամյանին ու Օհանյանին նույն խցում են պահում

Թամամյանին ու Օհանյանին նույն խցում են պահում

«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրների վրա, գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Թերթը նշում է, որ Օհանյանին տեղավորել են նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկինպետ Հովհաննես Թամամյանը: Այդ նույն երկտեղանոց խցում ժամանակին պահվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi