Գլխավոր / Հայաստան / Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը կվաճառվեն վաղվանից

Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը կվաճառվեն վաղվանից

Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է վաղը:

Տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`արևմտյան տրիբունա` 8000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ:

Tekali Taxi