Գլխավոր / Հայաստան / Սոցիալական ցանցում առաջարկել են օգնել «Հայկական ժամանակ» օրաթերթին

Սոցիալական ցանցում առաջարկել են օգնել «Հայկական ժամանակ» օրաթերթին

Երեկ Facebook սոցիալական ցանցում նախաձեռնություն է սկսվել` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը կոչ է արել 4735 կարճ հայմարին ուղարկել «hzh» բառը և դառնալ մասնակից «Հայկական ժամանակի» օգտին իրականացվող հանգանակության:

Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը ընդդեմ ԱԺ երեք պատգամավորների օգտին` Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճռի: Համաձայն որոշման օրաթերթը պետք է 6 միլիոն դրամ վճարի Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:

Tekali Taxi