Գլխավոր / Հայաստան / «Բարսելոնան» միավոր նվիրեց «Միլանին». Մխիթարյանի թիմը պարտվեց

«Բարսելոնան» միավոր նվիրեց «Միլանին». Մխիթարյանի թիմը պարտվեց

Սեպտեմբերի 13-ին 8 խաղով մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը: Առաջին խաղային օրվա ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Կիպրոսում, որտեղ G խմբում հանդես եկող ԱՊՈԵԼ-ը պարտության մատնեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» 2:1 հաշվով: Նույն խմբում Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս հայաստանցի Հենրիխ Մխիթարյանը, նույնպես մրցակցի հարկի տակ պարտություն կրեց պորտուգալական «Պորտուից»: Մխիթարյանը, ինչպես և իր ողջ թիմը, գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ «Շախտյորի» կազմում Ռակիցկին և Չիգրինսկին արժանացան կարմիր քարտերի:

E խմբում բելգիական «Գենկը» սեփական հարկի տակ 0:0 խաղաց իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ անգլիական «Չելսին» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»՝ 2:0:

F խմբում առաջատարի դիրքում հայտնվեց Մարսելի «Օլիմպիկը», որը մրցակցի հարկի տակ հաղթեց հունական «Օլիմպիակոսին»: Նույն խմբում  անգլիական «Արսենալը» չկարողացավ պահպանել նվազագույն առավելությունը գերմանական «Բորուսիայի» հետ խաղում՝ բաց թողնելով 88-րդ րոպեին:

H խմբում կայացավ առաջին խաղային օրվա կենտրոնական հանդիպումը: Իսպանական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց իտալական «Միլանին» և գնդակ բաց թողեց արդեն իսկ 24-րդ վայրկյանին: Բրազիլացի Պատոն կենտրոնով անցում կատարեց և, դուրս գալով Վիկտոր Վալդեսի դեմ, գնդակն ուղարկեց վերջինիս ոտքերի միջով: 36-րդ րոպեին «Բարսելոնան» հավասարեցրեց հաշիվը, երբ Մեսսին անցում ու փոխանցում կատարեց Պեդրոյին, իսկ վերջինս չվրիպեց մոտ տարածությունից: 50-րդ րոպեին Դավիդ Վիլյան հիանալի իրացրեց տուգանայինը՝ առաջ մղելով իր թիմին: Հանդիպման մնացած ժամանակում վերջին վայրկյաններին անկյունայինի իրավունք ստացավ, որի խաղարկումից հետո Տիագու Սիլվան գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ գրանցելով անտրամաբանական ոչ-ոքի՝ 2:2:

Նույն խմբում չեխական «Վիկտորիան» ոչ-ոքի խաղաց Բելառուսի ԲԱՏԵ-ի հետ՝ 1:1:

Tekali Taxi