Գլխավոր / Հայաստան / Թամամյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվել է

Թամամյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվել է

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգելու մասին:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից, դատարանն այսօր հետաձգել է միջնորդության քննությունը, սակայն հաջորդ նիստի օրը դեռ որոշված չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:

Դրանից հետո Հովհաննես Թամամյանն ազատվել է աշխատանքից, իսկ մեկ ամիս անց նաև ձերբակալվել: Թամամյանին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ 2010 թվականի մայիսի 12-ին կատարված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործում:

Tekali Taxi