Գլխավոր / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում քննում են ադրբեջանական անօդաչու սարքի հետ կապված դեպքը

Լեռնային Ղարաբաղում քննում են ադրբեջանական անօդաչու սարքի հետ կապված դեպքը

Ադրբեջանական ռազմական օդուժը վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատելի ակտիվությամբ է գործում, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 12-ին առավոտյան  Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից Արցախի օդային սահմանը հատած ադրբեջանական անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:

Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ:

Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

Tekali Taxi