Գլխավոր / Հայաստան / Պուգաչյովան կուսակցական դարձավ

Պուգաչյովան կուսակցական դարձավ

Հայտնի էստրադային երգչուհի Ալլա Պուգաչյովան սատարում է ռուսաստանյան «Պրավոե դելո» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովին և պաշտոնապես համալրել է կուսակցության շարքերը: ԱՅս մասին նա հայտարարել է կուսակցության նախընտրական համագումարի եզրափակիչ հատվածում իր ելույթում:

Ավելի վաղ Պուգաչյովան հայտարարել էր, որ եթե իրեն կանչեն «Պրավոե դելո», ինքն անպայման կհամաձայնի: Ի պատասխան այդ հայտարարության, Պրոխորովը նշել էր, որ անպայման կհրավիրի Պուգաչյովային իր կուսակցություն: «Ես խորապես հարգում եմ Ալլա Բորիսովնային: Նա շատ ուժեղ, ինքնուրույն և չտեսնված տաղանդավոր մարդ է: Իմ խորին համոզմամբ` հենց այսպիսի մարդիկ պետք է կազմեն մեր կուսակցության հիմքը: Հենց այսօր կկապվեմ նրա հետ և կառաջարկեմ ակտիվ մասնակցություն ունենալ մեր կուսակցության աշխատանքներին»,- նշել էր Պրոխորովը:

Tekali Taxi