Գլխավոր / Հայաստան / Ձորագետ գետում ապօրինի կարմրախայտ և այլ ձկներ են որսացել և բռնվել

Ձորագետ գետում ապօրինի կարմրախայտ և այլ ձկներ են որսացել և բռնվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ին,  ոստիկանության ծառայողները  Ձորագետ գետի կամրջի մոտ կանգնեցրել են Վանաձոր քաղաքի 48-ամյա բնակչի վարած «ՈՒԱԶ-3151» մակնիշի ատոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 57 կարմրախայտ, 44 մուրծի, 10 խրամուլի ձուկ, 4 լապտեր, որսորդական դանակ, 2 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, 2 մարտկոց, 59 փամփուշտ և ձկնորսական տարբեր պարագաներ:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ձորագետ գետից ապօրինի որսացել են նշված ձկները, հայտնում են ոստիկանությունից: 

Tekali Taxi