Գլխավոր / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի թիկնապահին մեղադրանք են առաջադրել, բայց պատիժը պայմանական կլինի

Ռուբեն Հայրապետյանի թիկնապահին մեղադրանք են առաջադրել, բայց պատիժը պայմանական կլինի

Օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երկու հոգու ծանր մարմնական հրազենային վնասվածքներ հասցրած Աշոտ Սնջոյանին` Եզդի Աշոտին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ինչպես և ակնկալվում էր, Սնջոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հենց 120 հոդվածի հատկանիշներով, այսինքն, նա մեղադրվում է անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ: Սնջոյանը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, նրա կողմից հրազենի գործածման հետևանքով երկու հոգի ոսկրային կոտրվածքներով տեղափոխվել էին մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ և դժվար վիրահատությունների ենթարկվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

«Հիմա արդեն ակնհայտ է, սակայն, որ Սնջոյանը առավելագույնը կարժանանա պայմանական ազատազրկման», – եզրակացնում է «ՀԺ»-ն:

Tekali Taxi