Գլխավոր / Հայաստան / ՀՀԿ-ն և «Օրինաց երկիրը» համատեղ ցուցակո՞վ կմասնակցեն ընտրություններին

ՀՀԿ-ն և «Օրինաց երկիրը» համատեղ ցուցակո՞վ կմասնակցեն ընտրություններին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն այս պահի դրությամբ հակված է խորհրդարանական ընտրություններին գնալ «Օրինաց Երկիր» կուսակցության հետ համատեղ` համամասնական ընտրացուցակով:

«Սա պարզորոշ զգացվում էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերից, ով պատասխանելով իշխող կոալիցիայի` միասնական դաշինքով գնալու մասին հարցին, ըստ էության, այնքան էլ հստակ չբացառեց այս հեռանկարը` ասելով, որ այդ մասին առաջիկայում կոալիցիայով որոշում կընդունեն: ՕԵԿ կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն էլ մեզ փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցը կուսակցություններում չի քննարկվել, քանի որ դեռ վաղ է», – նշում է օրաթերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ից ԲՀԿ-ին նույնպես ամեն առիթով համոզում են «միասին գնալ, պրծնել»:

Tekali Taxi