Գլխավոր / Հայաստան / Այսօր Ստամբուլում երրորդ անգամ կհանձնեն Հրանտ Դինքի մրցանակը

Այսօր Ստամբուլում երրորդ անգամ կհանձնեն Հրանտ Դինքի մրցանակը

Այսօր թուրքահայ լրագրող, մտավորական, Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը կդառնար 57 տարեկան:

2009թ., երբ Ստամբուլում նշում էին ականավոր լրագրողի ծննդյան 55-րդ տարեդարձը, Հրանտ Դինք հիմնադրամը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին հիմնադրամը հանձնում է Հրանտ Դինքի անվան մրցանակը: Մրցանակը «կիսում են» երկու մարդ. մեկը` Թուրքիայի քաղաքացի, մյուսը` օտարերկրացի:

Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող աձանց»:

Այս տարի մրցանակը հանձնելու են երրորդ անգամ: Արարողությունը կմեկնարկի Ստամբուլում 20:00-ի (Երևանի ժամանակով 22:00-ին):

2009 թվականին մրցանակի են արժանացել թուրք լրագրող Ալփեր Քերմիշը և հրեա լրագրողուհի Ամիրա Հասը:

Անցյալ տարի մրցանակը հանձնվել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալին և թուրքական «Գիտակցված բողոքի» շարժմանը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից:

Tekali Taxi