Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ը կոչ է անում մասնակցել «Հայկական ժամանակի» օգտին հանգանակությանը

ՀԱԿ-ը կոչ է անում մասնակցել «Հայկական ժամանակի» օգտին հանգանակությանը

Հայաստանի ծախու դատական համակարգը ի կատար ածեց վարչախմբի ևս մեկ քաղաքական պատվեր ազատ մամուլի ամենատարածված ու հեղինակավոր միջոցներից մեկի՝ «Հայկական Ժամանակ» թերթի նկատմամբ։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Այն ապօրինաբար բավարարեց երեք օլիգարխ-իշխանավորների՝ Սամվել Սալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի դատական հայցը՝ ավելի քան 6 միլիոն դրամ տուգանք սահմանելով oրաթերթի վրա։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով դատարանի ապօրինի, վարչախմբի կողմից թելադրված այս վճիռը, հայտարարում է, որ դա, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, ազատ խոսքը լռեցնելու, իսկ տվյալ դեպքում նաև ընդդիմադիր թերթի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու ցինիկ և փոքրոգի մի քայլ է։ Դատարանի վճիռը առանձնահատուկ ու ապշեցուցիչ է նրանով, որ թերթը վերոհիշյալ օլիգարխների մասին նյութը տպագրել է՝ հանվանե հիշատակելով տեղեկատվության իր մոսկովյան աղբյուրը, իսկ վերջինս էլ մի քանի անգամ հրապարակավ հաստատել է դա։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր համակիրներին և «Հայկական ժամանակի» ընթերցողներին՝ ակտիվորեն մասնակցել խմբագրության հայտարարած հանգանակությանը՝ սիրելի թերթը ֆինանսական ծանր վիճակից հանելու, թերթը սնանկացնելու միջոցով փակելու վարչախմբի նպատակը տապալելու համար», – նշում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi