Գլխավոր / Հայաստան / Ճշտում. Երևանի կենտրոնական փողոցները փակելու են կես օրով

Ճշտում. Երևանի կենտրոնական փողոցները փակելու են կես օրով

Ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  փորձի կապակցությամբ սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ից  24.00-ն, իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երևանի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

Tekali Taxi