Գլխավոր / Հայաստան / Թուրքերը դաժանաբար ծեծել են Ռուսաստանի գեղեցկուհու ընկերոջը քսուկի պատճառով (ՖՈՏՈ)

Թուրքերը դաժանաբար ծեծել են Ռուսաստանի գեղեցկուհու ընկերոջը քսուկի պատճառով (ՖՈՏՈ)

Ռուսաստանյան գեղեցկության մրցույթների հաղթող Ալյոնա Կուզնեցովան տուժել է թուրքական Բելեկ հանգստավայրում տեղի ունեցած ծեծկռտուքից: Մոտ 15 տեղաբնակներ քարերով և բռունցքներով հարձակվել են նրա փեսացու Ալեքսանդր Ուշնիկովի վրա, ով փորձել է պաշտպանել ընկերուհուն ոտնձգություններից, հայտնում է Newsru.com-ը:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսակայա պրավդան», թուրք ուղեկցորդներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահել: Երբ Ալյոնան լողափում փորձել է ոտքերին արևից պաշտպանող քսուք քսել, տղամարդը առաջարկել է. «Բեր, ես քսեմ»: Աղջիկը լռել է, սակայն ուղեկցորդը համառ է գտնվել:

Իսկ երբ նա քայլ է արել դեպի Ալյոնան, աղջկա ընկերը որոշել է միջամտել` փակելով ուղեկցորդի ճանապարհը հետևյալ խոսքերով. «Իսկ ինձ քսել չե՞ս ուզում»: Վերջինս առաջարկել է մի կողմ գնալ և պարզաբանել խնդիրը: Ալեքսանդրի խոսքով` ոչ մի բառ չասելով` թուրքը գետնից քար է վերցրել և հարվածել նրա գլխին: Այնուհետև, տեսնելով, որ Ալեքսանդրը կորցնում է հավասարակշռությունը, բռնել է նրա մազերից, և խփել իր ծնկներին: Այդ պահին թուրքին օգնության են հասել տեղի մի քանի բնակիչներ: Հասկանալով, որ ուժերն անհավասար են, Ալեքսանդրը չի դիմադրել, պարզապես պառկել է գետնին և գլուխը փակել ձեռքերով:

Տեսնելով, որ ընկերոջ ծեծում են, Ալյոնան մտել է ամբոխի մեջ և պառկել նրա վրա` ընկերոջը փակելով հարվածներից: Թուրքերը թիեր են վերցրել և փորձել դրանցով ծեծել Ալյոնային և Ալեքսանդրին, սակայն այստեղ այլ ռուս զբոսաշրջիկներ են խառնվել: Ավելի ուշ վկաները խոստովանել են, որ թեև ծեծկռտուքը երեք րոպե է տևել, սակայն այնպիսի տպավորություն էր, որ տղային ցանկանում էին սպանել, այլ ոչ թե պարզապես ծեծել:

Ինչպես կարծում է Ալեքսանդր Ուշնիկովը, իր բախտը բերել է, որ մի ամբողջ ամբոխ էր ծեծում իրեն, քանի որ նման իրավիճակում դժվար է հարվածներ հասցնել. «Եթե երեք չորս  հոգի լինեին, հաստատ կսպանեին»,- ասել է նա:

Tekali Taxi