Գլխավոր / Հայաստան / Նաիրի Հունանյանի պատիժը չեն վերանայի

Նաիրի Հունանյանի պատիժը չեն վերանայի

Օրեր առաջ «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ` նախ, նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն: Հանրային պաշտպանի գրասենյակը նրան էր տրամադրել փաստաբան Տիգրան Գրիգորյանին: Պատժի հետ կապված` դատապարտյալի դիմումը մերժվել է:

Համաձայն թերթի աղբյուրի` պատժի վերանայման հետ կապված մի դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը հաստատել է այդ լուրը:

Tekali Taxi