Գլխավոր / Հայաստան / Նշանակվեց նոր ՀՀ ԱԳ փոխնախարար

Նշանակվեց նոր ՀՀ ԱԳ փոխնախարար

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Մնացականյանը մինչ այս Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:

Զոհրաբ Մնացականյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնում փոխարինելու է Կարինե Ղազինյանին, ով ավելի վաղ նշանակվել էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան:

Tekali Taxi