Գլխավոր / Հայաստան / Ոստիկանապետը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չի ցանկանում աշխատել

Ոստիկանապետը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չի ցանկանում աշխատել

ՀՀ ոստիկանապատ Ալիկ Սարգսյանը իշխանության փոփոխության դեպքում չի աշխատի իր պաշտոնում: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:

«Ես ուզում եմ` դուք իմանաք. ես պարոն Լևոն Տեր-Պետորսյանի օրոք էլ եմ աշխատել` քաղաքի վարչության պետի առաջին տեղակալ, ոչ ավել ոչ պակաս: Արդեն փոխգնդապետ էի, բայց հիմա չեմ աշխատի, որովհետև իմ հայացքներն արդեն փոխվել են»,- նշել է Ալիկ Սարգսյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ոստիկանապետը կարող է քաղաքական հայացքներ ունենալ, Սարգսյանը պատասխանել է.

«Չէ, բայց ես սովորական քաղաքացի էլ եմ չէ, իսկ աշխատելու-չաշխատելու իրավունքն ամեն մարդու տրված ա, առայժմ ուզում եմ աշխատեմ, աշխատում եմ, կարողա վաղը չուզեմ ու չաշխատեմ», – ասել է նա:

Tekali Taxi