Գլխավոր / Հայաստան / «Մեղվամայրը» Բերլուսկոնիի համար աղջիկներ էր մատակարարում. 8 մարդ ձերբակալված է

«Մեղվամայրը» Բերլուսկոնիի համար աղջիկներ էր մատակարարում. 8 մարդ ձերբակալված է

Իտալական դատախազությունը ձերբակալված 8 քաղաքացիների նկատմամբ մեղադրանք է առաջադրել վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին մարմնավաճառներ մատակարարելու համար, հայտնում է BBC-ն: Այս որոշումը կայացվել է Բերլուսկոնիի ընկերների և գործընկերների շրջանում անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա: Մեղադրյալների ցուցակը գլխավորում են տեղի գործարար Ջանպաոլո Տարանտինին և գերմանացի դերասանուհի Սաբինա Բեգանը, ով հայտնի է «Մեղվամայր» կեղծանվամբ: Վերջինիս, հավանաբար, այդպես էին անվանում վարչապետի համար մարմնվաճառներ տրամադրելու հարցում ղեկավարող դեր ունենալու համար, գրում է Newsru.com-ը:

Համաձայն հետաքննության վարկածի`  մեղադրյալները աղջիկներին անմիջապես Բերլուսկոնիին էին մատակարարում, ինչպես նաև նրա շրջապատի որոշ գործարարներին:

Հետաքննությունը տևել է երկու տարի, և հինգշաբթի դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ առնվազն 30 կանանց են հայտնաբերել, որոնք մասնակցել են երկրի կառավարության ղեկավարի Հռոմի նստավայրում կազմակերպվող խրախճանքներին:

Կանանց մասին հայտնի է, որ նրանցից ոմանք Հարավաֆրիկյան հանրապետությունից և Արևելյան Եվրոպայից են, նշում է The Daily Telegraph-ը:

Բերլուսկոնիի սիրային կապերի մասին տեղեկություններ նախկինում էլ էին հայտնվում ԶԼՄ-ներում, սակայն առաջին անգամ է, որ դատախազությունը ներկայացրել մեղադրյալների ընդհանուր ցուցակը և դեպքերի այլ մանրամասներ:

Անձամբ Բերլուսկոնիին այս առնչությամբ մեղադրանք չի ներկայացվել:

Բերլուսկոնիի փաստաբանները պնդում են, որ խրախճանքներ կոչվածը ընդամենը ընկերական հանդիպումներ են եղել:

Tekali Taxi