Գլխավոր / Հայաստան / Հայերին ցանկանում էին դաս տալ Ռուսաստանում իրենց լավ զգալու համար

Հայերին ցանկանում էին դաս տալ Ռուսաստանում իրենց լավ զգալու համար

Ոստիկանությունը կանխել է հայերից և կազակներից բաղկացած խմբավորումների բախումը` 98 հոգու ձերբակալելով: Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգից 120 կմ հեռավորության վրա գտնվող Արտյոմովսկ քաղաքի տարածքում:

Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Տասկաևը հայտարարել է «Ուրալինֆորմբյուրոյին», որ քաղաքում ծագած անկարգությունները պայմանավորված են նրանով, որ «Արտյոմովսկի իշխանություններն ու իրավապահները շատ բացահայտ կերպով են հովանավորում  հայկական համայնքին»:

Նրա խոսքովհայերն ապօրինաբար սեփականացրել են քաղաքային սեփականությունը: «Իհարկե, երկու կողմերն էլ (հայերն ու կազակները) անհավասարաչափ էին գործում: Սակայն խնդիրը ոչ նրանց մեղքով է ծագել, այլ համապատասխան մարմինների անգործության պատճառով: Տնտեսական հարցերը լուծելիս նրանք նախապատվությունը պետք է ռուսներին տան: Իսկ ներգաղթյալները պետք է Արտյոմովսկում իրենց հյուրերի պես պահեն, և ոչ թե տերերի»,-ընդգծել է նա;

Մոտ 100 մարդ 27 մեքենաներով հավաքվել են Արտեմովսկի ծայրամասում` հարցերը պարզելու նպատակով: Նրանց թվում են եղել մարզիկներ, շրջանում հայտնի մարդիկ, երկու պատգամավոր և հարակից շրջաններից եկած կազակներ: Հավաքի մասնակիցներից զենք է առգրավվել:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները, հղում կատարելով Արտյոմովսկի բնակիչների խոսքերին, հայտնում են, որ «կազակները պատրաստվում էին դաս տալ քաղաքային իշխանությունները վերահսկող հայկական հանցավոր խմբավորման անդամներին»:

Tekali Taxi