Գլխավոր / Հայաստան / Չինացի կինը մերկացել է դատարանի առջև. ոստիկանները չէին շտապում հեռացնել նրան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինացի կինը մերկացել է դատարանի առջև. ոստիկանները չէին շտապում հեռացնել նրան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանհայի 77-ամյա բնակչուհի Չժուան Ցզինգհոյը մերկացել է` ի նշան իր բնակարանի քանդման դեմ բողոքի: Սա առաջին նման դեպքը չէ, սակայն նրա բողոքներն առայժմ տեղ չեն հասնում:

Կնոջ խոսքով` նա չի ստացել իր բնակարանի քանդման համար իշխանությունների կողմից խոստացված փոխհատուցումը և արդյունքում որոշել է դատարան դիմել: Եվ քանի որ արդեն մի քանի անգամ մերժում է ստացել դատարանից, որոշել է այնպիսի ծայրահեղ քայլի դիմել, ինչպիսին է դատարանի աստիճանների մոտ մերկ վիճակում հայտնվելը:

Բռնի տեղահանությունն ու բնակելի օբյեկտների վերացումը նորություն չեն Չինաստանի այն շրջանների համար, որտեղ մոդեռնիզացիայի լայնածավալ աշխատանքներ են ընթանում:

Հանրության առջև մերկանալը բողոքի արտահայտման դեռ ամենածայրահեղ տարբերակը չէ: Ընթացիկ տարվա հունիսին 64-ամյա Չժուան Շուլան ինքնահրկիզցվել էր իրեն տանից դուրս բերելու փորձի ժամանակ:

 

Tekali Taxi