ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիր
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումների ծրագիր
| Միջոցառում | Վայր | Օր, Ժամ |
| «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրություններ | Հայաստանի պատմության թանգարան | 13 սեպտեմբերի |
| «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցադրություններ | Հայաստանի պատմության թանգարան | 13 սեպտեմբերի |
| Մարիինյան թատրոնի նվագախմբի հյուրախաղեր (գեղարվեստական ղեկավար և խմբավար Վ.Գերգիև) | Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | 19 սեպտեմբերի, ժամը 20.30 |
| Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո (մենակատարներ Ս.Խաչատրյան, Լ.Խաչատրյան, Ալ.Չաուշյան և այլն) | Արամ Խաչատրյան համերգասրահ | 19 սեպտեմբերի, ժամը 19.00 |
| Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողություն | Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ | 20 սեպտեմբերի |
| «Տիգրան Համասյան և ընկերներ» ջազ երաժշտության երեկո | Արամ Խաչատրյան համերգասրահ | 20 սեպտեմբերի, ժամը 19.00 |
| ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում | Հայաստանի ազգային գրադարան | 20 սեպտեմբերի, ժամը 13.00 |
| ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մանկապատանեկան հանդիսություն | Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան | 20 սեպտեմբերի, ժամը 14.00 |
| ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես | Հանրապետության հրապարակ (մուտքը Աբովյան և Նալբանդյան փողոցներից) | 21սեպտեմբերի, ժամը 10.30-12.30 |
| Հանրապետական մաղթանք | Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի | 21սեպտեմբերի, ժամը 13.00-14.15 |
| Տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ: | Ազատության հրապարակ | 21սեպտեմբերի, ժամը 13.00-01:00 |
| «Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ) | Հյուսիսային պողոտա | 21սեպտեմբերի, ժամը 13.00-22:00 |
| «Երկիր Նաիրի» համերգ` ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ | Մաշտոցի պողոտա (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ) | 21սեպտեմբերի, ժամը 13.00-20:00 |
| « Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարք | Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ | 21սեպտեմբերի, ժամը 13.00-20:00 |
| Ջազ համերգ | Շառլ Ազնավուրի անվան հրապարակ | 21սեպտեմբերի, ժամը 13.00-20:00 |
| Նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն | Մ. Սարյանի արձանի հարևանությամբ | 21սեպտեմբերի, ժամը 10.00-22:00 |
| «Իմ սրտի ձայնը» համերգ | Անգլիական այգի | 21սեպտեմբերի, ժամը 13.00-22:00 |
| «Առողջ երևանցի» բժշկական ակցիա | Անգլիական այգի | 21սեպտեմբերի, ժամը 11.00-13:00 |
| Սպորտային միջոցառումներ | Կիրովի այգի | 21սեպտեմբերի, ժամը 13.00-20:00 |
| Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ | Կարապի լիճ | 21սեպտեմբերի, ժամը 17.00-20:00 |
| «Անկախության հաղթուղի» հեծանվավազք | Մեկնարկը Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան) | 21սեպտեմբերի, ժամը 15.00 |
| 2793 մետր վազք | Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան | 21սեպտեմբերի, ժամը 15.30 |
| Հեղինակային երգերի կատարումներ | Մոսկովյան պուրակ, Իսահակյան 28 | 21սեպտեմբերի, ժամը 16.00-20.00 |
| Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ | Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց | 21սեպտեմբերի, ժամը 16.00-18.00 |
| «Ես իմ անուշ Հայաստանի» ասմունք | Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ | 21սեպտեմբերի, ժամը 16.00-19.00 |
| Դասական երաժշտության բեմ | Կոմիտասի արձանի հարակից պուրակ | 21սեպտեմբերի, ժամը 16.00-20.00 |
| Ազգագրական կատարումներ | Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ | 21սեպտեմբերի, ժամը 18.00-23.00 |
| «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում | Հանրապետության հրապարակ (մուտքը Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցներից) | 21սեպտեմբերի, ժամը 21.00 |
| Տոնական հրավառություն | Հանրապետության և Ազատության հրապարակներ, Երևանի վարչական շրջաններ, ՀՀ մարզկենտրոններ | 21սեպտեմբերի, ժամը 22.30-ից |
| Տոնական դիսկոտեկ | Հանրապետության հրապարակ | 21սեպտեմբերի, ժամը 22.30-ից |