Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Բանակում զոհված զինվորի մայրը կպահանջի փորձաքննության արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Բանակում զոհված զինվորի մայրը կպահանջի փորձաքննության արդյունքները

Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանի մայրն այսօր կայցելի դեպքի վայր:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը, ով այցելել է զինվորի մորը՝ Սուսաննա Սևյանին:

Իրավապաշտպանի փոխանցմամբ, մինչ օրս Սևյանի հարազատներին չեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, և, բացի մահվան վկայականից, նրան ոչ մի փաստաթուղթ չի տրվել: Ուշագրավ է, որ զինվորի մահից հետո նրա տուն է այցելել Սևանի կայազորի քննիչ, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել Գորիսում:

Մենք տեղեկացանք նաև, որ այսօր զինվորի մայրը պահանջելու է փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ օոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի զինկոմիսարիատում հաշվառված) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Վարդան Սևանի մոր հետ զրույցի տեսագրությունը Epress.am-ին տրամադրել է Հելսինկյան ասոցիացիան:

Tekali Taxi