Գլխավոր / Հայաստան / Քյաբաբն արգելած իտալացի քաղաքապետն արգելել է սեքս-շոփերն ու պոռնոամսագրերը

Քյաբաբն արգելած իտալացի քաղաքապետն արգելել է սեքս-շոփերն ու պոռնոամսագրերը

Իտալիայի Պադուա շրջանի 20 հազար բնակչություն ունեցող Չիտադելա քաղաքը ճանաչվել է Իտալիայի ամենաանազատ քաղաքը:

Քաղաքը ղեկավարում է Մասիմո Բիտոնչին: Նա ներկայացնում է «Հյուսիսի Լիգա» կուսակցությունը, որը մտնում է կառավարական կոալիցիայի մեջ:

Քաղաքապետը որոշել է օրենքից դուրս հայտարարել «գործազուրկներին, անբաններին և անամոթներին»: Ավելի վաղ Բիտոնչին արգելել էր ապօրինի առևտուրը, պոռնոամսագրերի վաճառքն ու քյաբաբի առևտուրը: 2007 թվականից Եվրամիության երկրներում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, ով ամսական 420 եվրոյից փոքր եկամուտ ունի, չի կարող ապրել Չիտադելայում:

Վերջերս քաղաքապետը նոր գաղափար է առաջ քաշել`արգելել այն բարերը, որտեղ պոկեր են խաղում, կամ վիդեոպոկեր և խաղային ավտոմատներ են տեղադրված: Եվ, իհարկե, արգելքը կտարածվի նաև սեքս-շոփերի վրա: «Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի քաղաքի բարոյական վիճակը բարելավվի»,-ասել է քաղաքապետը:

Ի դեպ, Բիտոնչին խոսել է նաև քյաբաբի արգելքի մասին: Նա ասել է, որ հոգում է իր քաղաքի բնակիչների առողջության մասին և արգելել է ոչ միայն քյաբաբի վաճառքը, այլ փակել է տվել բոլոր այլ արագ սննդի կետերը: «Նրանք, ովքեր սնվում են ռեստորանից դուրս, իրենցից հետո աղբ են թողնում փողոցում և խախտում են լռությունը», – ասել է քաղաքապետը:

Tekali Taxi