Գլխավոր / Հայաստան / Օրաթերթը գրել է` ով կդառնա ԿԸՀ նոր նախագահ

Օրաթերթը գրել է` ով կդառնա ԿԸՀ նոր նախագահ

Առաջիկա օրերին ԿԸՀ անդամ, իսկ հետո այդ հանձնաժողովի նախագահ կդառնա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Երեկ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Մուկուչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ԿԸՀ անդամի թեկնածուին առաջարկելու լիազորությունը տրված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: «ՀԺ»-ի տեղեկություններով, Մուկուչյանին ԿԸՀ նախագահ դարձնելու հարցում շահագրգռված է եղել հենց Մկրտումյանը: Մուկուչյանը համարվում էր դատական համակարգի միակ պաշտոնյան, որը Մկրտումյանի լիարժեք վերահսկողության տակ չէր:

«Մուկւչյանի համար սա պաշտոնի իջեցում է, բայց նա որևէ կերպ չէր կարող ընդդիմանալ կամ ցույց տալ, որ դժգոհ է, դա նրա համար ճակատագրական հետևանք կարող էր ունենալ», – գրում է թերթը:

Tekali Taxi