Գլխավոր / Հայաստան / ԵՊՀ-ն հերքում է Հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկանին

ԵՊՀ-ն հերքում է Հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկանին

Երևանի Պետական համալսարանի լրատվական բաժինը հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե այսօր ուսանողներին ազատել են դասերից և պարտադրել մասնակցել Ազատության հրապարակում տեղի ունեցող օրհնման արարողությանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Համալսարանի՝ լրատվամիջոցների հետ կապի համակարգող Անի Հարոյանը:

«Հնարավոր է, որ նման խոսակցություններ են պտտվել ուսանողների շրջանում, բայց պաշտոնապես ոչ ոքի չի ասվել նման բան: Այժմ նորմալ դաս է ընթանում»,- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողուհի Ռիմա Գրիգորյանը նշել էր, որ նման հայտարարություն էր արվել լսարանում, նախ` խմբի ավագի, իսկ հետո` Հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գալստյանի կողմից, որից հետո ուսանողները դուրս են եկել լսարանից, և դասը չի անցկացվել: Ռիմա Գրիգորյանի խոսքով` Ազատության հրապարակում հավաքվածներն այնուհետև շարժվել են դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Tekali Taxi