Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ի երիտասարդները երթեր կանցկացնեն

ՀԱԿ-ի երիտասարդները երթեր կանցկացնեն

Սեպտեմբերի 19-ին ժամը 19.00-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները երթ կանցկացնեն` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի, ով օգոստոսի 10-ին ձերբակալվել էր և մինչ այժմ գտնվում է անազատության մեջ: Կոնգրեսը Առաքելյանի բանտարկման պատճառով առկախել է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը:

Երթը կմեկնարկի Կորյուն փողոցի վրա գտնվող Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին երթ կանցկացնեն նաև Հայ Ազգային Կոնգրեսի Աջափնյակի երիտասարդները: Երթը կսկսվի Կոնգրեսի Աջափնյակի գրասենյակի մոտից: Երթի ժամանակ երիտասարդները իրազեկում կանցկացնեն սեպտեմբերի ՀԱԿ-ի 23-ի հանրահավաքի մասին:

Tekali Taxi