Գլխավոր / Հայաստան / Անվճար Orange WiFi ինտերնետ Երևանի չորս բուհերում

Անվճար Orange WiFi ինտերնետ Երևանի չորս բուհերում

Այսօր տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Երևանի Պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Երևանի Պետական լեզվաբանական համալսարանում-ում և Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից: Այսպիսով, Երևանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը և ինչու ոչ, թույլ կտան նաև երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին»,- Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքերն է փոխանցում Orange-ի մամուլի ծառայությունը:

Tekali Taxi