Գլխավոր / Հայաստան / Պատգամավորը ծառահատման տարածք ոստիկանների է հրավիրել

Պատգամավորը ծառահատման տարածք ոստիկանների է հրավիրել

Այսօր երեկոյան Աջափնյակում` Մալայանի անվան աչքի հիվանդանոցի մոտ, անհայտ մարդիկ փորձել են ապօրինի ծառահատում իրականացնեն: Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Այդ ժամին այնտեղով անցնում էի և երթուղային տաքսու միջից նկատեցի, որ ուզում են ծառը կտրել: Իջա, մոտեցա նրանց: Չորս հոգի էին: Ասում եմ` թույլտվությունը ցույց տվեք: Նրանք փախան, մտան մոտակա շենքը, որտեղ շինարարություն է իրականացվում, և այնտեղից էլ անհետացան: Ծառն էլ կանաչ դալար բարդի է»,- ասել է Մարտիրոսյանն ու նշել, որ անմիջապես ոստիկան է հրավիրել այդ տարածք:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այս պահին տարածք ժամանած երկու ոստիկաններն արձանագրություն են կազմում:

Tekali Taxi