Գլխավոր / Հայաստան / Բաքվի «սև ցուցակը» կարող է համալրել Ղարաբաղ այցելած ռուսաստանցի քաղաքական գործիչը

Բաքվի «սև ցուցակը» կարող է համալրել Ղարաբաղ այցելած ռուսաստանցի քաղաքական գործիչը

ՌԴ Պետդումայում Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր, ներկայումս «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը կարող է ընդգրկվել Ադրբեջանի «սև ցուցակում» և այլևս մուտք չունենալ երկիր Ղարաբաղ կատարած այցելության պատճառով:

Vezti.az-ի փոխանցմամբ` անցած ուրբաթ Ղարաբաղ կատարած իր այցի ժամանակ «նա իրեն սադրիչ արտահայտություններ է թույլ տվել Ադրբեջանի հասցեին»:

Կայքը նշում է, որ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Անտոն Օրլովը տեղյակ չէ Միտրոֆանովի ղարաբաղյան այցելությունից:

«Ես չգիտեմ, թե ում անունից է ելույթ ունեցել Միտրոֆանովը: Ինձ դեռ հայտնի չէ` արդյոք կուսակցությունը լիազորել է նրա այցը»,- նշել է Օրլովը:

Tekali Taxi