Գլխավոր / Հայաստան / Նոր եթերաշրջանում «Yere1»-ում ղարաբաղցու կերպար են ներմուծել

Նոր եթերաշրջանում «Yere1»-ում ղարաբաղցու կերպար են ներմուծել

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող և Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների մասին պատմող «Yere1» հումորային հեռուստահաղորդման շրջանակներում նոր կերպար է հայտնվել: Նա Ղարաբաղից Երևան տեղափոխված Ստեփան Արցախյանն է: Սկետչի անոնսում ասվում է, որ  նա անգամ չի էլ կասկածում, թե շրջապատի վրա ինչ ազդեցություն է գործում իր ծագումը:

Ռուսաստանյան «Նաշա Ռաշա» հաղորդման հայկական անալոգային տարբերակի հերթական սերիաներից մեկում ստեփանակերտցի Ստյոպիկին ցանկանում են վտարել վարձակալած բնակարանից վարձավճարը չտալու համար: Անձամբ ինքը շատ հպարտ է և չի ցանկանում օգնություն խնդրել իր ազդցեցի «զեմլյակներից»: Նրա կնոջ քույրը խորհուրդ է տալիս հասկացնել տան տիրոջը ամուսնու ծագման մասին: «Էլ ին՞չ իմաստ ուներ ղարաբաղցու հետ ամուսնանալը»:

 

Երբ զայրացած տերը գալիս է բանալիները վերցնելու, Ստյոպիկի կինը ամուսնուց գաղտնի նրան ավանդական ղարաբաղյան «ժինգյլաով հաց» է հյուրասիրում և ասում, որ այն «ամուսնու բարեկամներն են ուղարկել»: Տանտերը, հասկանալով, որ վարձակալողները Ղարաբաղից են, փոխում է դեմքի արտահայտությունը, և սկսում է համոզել «ապրել այնքան, որքան ցանկանում են, իսկ փողի մասին ընդհանրապես մոռանալ»: Չթաքցնելով իր վախը` նա չեղյալ է հայտարարում բոլոր պարտքերը, սկսում է կմկմալ և փորձում է ղարաբաղի բարբառով խոսել: Ստեփանակերտցի Ստյոպիկը կրկին միակն է, ով չի հասկանում, թե ինչու են Երևանում իր բոլոր հարցերն այդքան հեշտությամբ լուծվում:

Tekali Taxi