Գլխավոր / Հայաստան / Հայաստանն ամենախաղացող թիմն է խմբում. Տորբինսկի

Հայաստանն ամենախաղացող թիմն է խմբում. Տորբինսկի

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Տորբինսկին վստահ էր, որ Հայաստանն արժանի խաղ կցուցադրի Սլովակիայում: Այս մասին ֆուտբոլիստն ասել է «Էռ-սպորտ»-ի հետ զրույցում:

«Ես տղաներին էլ ասացի, որ հայերն այդ խաղում հաղթանակ կտանեն: Իհարկե, նման ջախջախիչ արդյունք (4-0) չէի ակնկալում, բայց վերջին հանդիպումների ընթացքում Հայաստանն ամենախաղացող թիմն էր մեր խմբում: Դեռ մեզ հետ խաղի ընթացքում ես նման եզրակացության եկա, նրանք արժանի են խմբից դուրս գալուն, և դա չպետք է սենսացիա լինի»,- հայտարարել է Տորբինսկին:

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականը տեխնիկապես ուժեղ է և առաջատարներ ունի:

«Երևում է, որ մարզիչն է խաղն ուղղորդում: Միակ բանն այն է, որ նրանք երբեմն չափազանց տարվում են առջևի գծում խաղով, ինչի հետևանքով էլ գոլեր են բաց թողնում»,-եզրափակել է ֆուտբոլիստը:

Tekali Taxi