Գլխավոր / Հայաստան / Հայաստանում Հայաստանը կներկայացնի Դալիթան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում Հայաստանը կներկայացնի Դալիթան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 17-ին կայացավ մանկական «Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որի ընթացքում իրենց երգերով հանդես եկան 16 մասնակիցներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Նշենք, որ մրցույթին նախապես մասնակցելու հայտ էին ներկայացրել 135 կատարողներ:

Մանկական «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան նախընտրական փուլի  մասնակիցների ելույթների հերթականությունը եզրափակիչ փուլից առաջ որոշել էին Երևանի դելֆինարիումի դելֆինները` Հրաչիկը, Վաչիկը, Դաշան ու Մաշան:

Հեռուստադիտողի և ժյուրիի հավասար՝ 50-50 քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Դալիթա Ավանեսյանը, ով հանդես էր գալիս 12-րդ համարի ներքո: Նշենք, որ նա նախորդ տարի ևս մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն հաջողությունը նրան միայն այս տարի ժպտած:

Այսպիսով՝ այս տարի՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանում կայանալիք մանկական եվրոտեսիլում Հայաստանը կներկայացնի Դալիթան` «Welcome to Armenia» երգով:

Լուսանկարը` Bravo.am

Tekali Taxi