Գլխավոր / Հայաստան / Վրացական ընդդիմությունը պաշտպանում է Գարեգին Բ-ին

Վրացական ընդդիմությունը պաշտպանում է Գարեգին Բ-ին

Վրացական «Ազատ Վրաաստան» ընդդիմադիր կուսակցությունը կասկածի տակ է դնում WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված այն փաստաթղթի բովանդակությունը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում խնդրել է վերջինիս ուշադրություն դարձնել Վրաստանում կրոնական փոքրամասնությունների ծանր դրության վրա և, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնել կրոնական փոքրամասնությունների կագավիճակի խնդրի և անշարժ գույքի փոխանցման ձգձգվող գործընթացի վրա:

«Մենք համոզված ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը գործընկեր պետության պաշտոնատար անձանց սուտ և զրպարտող տեղեկություն չէր հաղորդի: Առավել ևս, որ կրոնական փոքրամասնությունների կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում և ԱՄՆ-ին այդ հարցի մեջ ընդգրկելու որևէ խնդիր չկար: Բացի դա, Վրաստանը Եվրամիության նկատմամբ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու պարտավորություններ ունի»,- ասված է «Ազատ Վրաստանի» հայտարարության մեջ:

Միաևնույն ժամանակ, ընդդիմությունը հիշեցնում է, որ վրացական հանրությունը միշտ առանձնացել է այլ կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությամբ, և կրոնական հողի վրա առաջացող դիմադրություն, և առավել ևս հետապնդում կրոնական դրդապատճառներով երբեք տեղ չեն գտել Վրաստանում, ի տարբերություն շատ երկրների, որոնք ներկայումս համարվում են «ժողովրդավարության արտահանողներ»,- հաղորդում է Georgia Online-ը:

Tekali Taxi