Գլխավոր / Հայաստան / «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը հաղթող ունեցավ

«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը հաղթող ունեցավ

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվել Նվեր Ղազարյանը:

Մրցույթը մեկնարկել էր օգոստոսի  29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր:

Համաձայն կազմակերպիչների մտահղացման, մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին:

Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն է եղել ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր միայն լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված է եղել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար:

Առաջին մրցանակի արժանացած Նվեր Ղազարյանի լուսանկարը:

18 օրվա ընթացքում  մրցույթի կազմակերպիչները ներկայացվեց 214 լուսանկար:

Հաղթող Նվեր Ղազարյանին հաջորդեց Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը:

Երրորդ տեղում էր Արման Ղարաջանյանն է:

Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր և հուշանվերներ «Հայաստանը դու ես»  կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը (գլխավոր լուսանկարում): Մրցանակաբաշխությունը կկայանա այսօր ժամը 19:00-ն`Ժուռնալիստների միությունում:

Tekali Taxi